Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում կայանալու է հանրաքվե, որի ժամանակ քաղաքացիները պետք է որոշեն ԵՄ-ից դուրս գալու կամ չգալու հարցը։ The Guardian-ը գրում է, որ Անգլիկան եկեղեցին 9 տողանոց հատուկ աղոթք է գրել` վճռորոշ հանրաքվեի համար՝ աղոթքում որևէ գաղտնի «մեսիջ» չկա, բացարձակապես չեզոք է և կոչ է անում քաղաքացիներին իրենց ընտրությունը կատարելիս լինել ազնիվ ու խելամիտ: